13.06.2018 14:32

Թրամփը քննադատել է իր հասցեին հայհոյանքներ հնչեցրած Ռոբերտ դե Նիրոյին

Թրամփը քննադատել է իր հասցեին հայհոյանքներ հնչեցրած Ռոբերտ դե Նիրոյին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի խիստ քննադատության է ենթարկել դերասան Ռոբերտ դե Նիրոյին՝ ի պատասխան իր հասցեին նրա վիրավորական արտահայտությունների: Համապատասխան հաղորդագրությունը նա տեղադրել է Twitter-ի իր էջում:

«Ռոբերտ դե Նիրոն չափազանց ցածր ինտելեկտով մարդ է, նա կինոյում բավական շատ հարվածներ է ստացել գլխին: Ես հետևել եմ նրան… և անկեղծորեն համոզված եմ, որ նա կարող է գլխի վնասվածք ստացած լինել,- գրել է Թրամփը: -Կարծում եմ՝ նա չի գիտակցում, որ տնտեսությունն այժմ շատ ավելի լավ վիճակում է, քան երբևէ, ամենաբարձր զբաղվածությամբ, և շատ ընկերություններ են վերադառնում մեր երկիր: Սթափվի՛ր»,- կոչ է արել ամերիկյան նախագահը:

74-ամյա դե Նիրոն հայհոյել է Թրամփին կիրակի օրը, Tony Awards 72-րդ  թատերական մրցանակաբաշխության արարողության ընթացքում, ինչով արժանացել է հանդիսատեսների բուռն հավանությանը:

Փոխանցում է tass.ru-ն: