13.06.2018 16:01

Նոյեմբերին Կալիֆոռնիայում կքվեարկեն՝ նահանգը երեք մասի բաժանելու հարցով

Նոյեմբերին Կալիֆոռնիայում կքվեարկեն՝ նահանգը երեք մասի բաժանելու հարցով

Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգը երեք մասի բաժանելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը կարողացել է հավաքել  ավելի քան 400 հազար ստորագրություն, և այդ հարցով քվեարկությունը կկայանա 2018 թ. նոյեմբերի 6-ին, չորեքշաբթի հայտարարել է տեղական վարչակազմը:

Առաջարկը նախաձեռնել և ֆինանսավորել է ամերիկացի ներդրող Թիմոթի Դրեյփերը:

Նախաձեռնության համաձայն՝ Կալիֆոռնիան կբաժանվի երեք նահանգի՝ Կալիֆոռնիա, Հյուսիսային Կալիֆոռնիա և Հարավային Կալիֆոռնիա: Հյուսիսային Կալիֆոռնիայի մաս կդառնան Սան-Ֆրանցիսկոն և Սակրամենտոն, Հարավային Կալիֆոռնիայի կազմի մեջ կմտնեն Սան-Դիեգոն,  Ֆրեսնոն, Կերնը և Օրինջը: Իսկ Կալիֆոռնիան կընդգրկի Լոս Անջելեսը, Սանտա-Բարբարան և Վենտուրան:

Չնայած ստորագրահավաքը հաջողվել է, SurwayUSA-ի հարցումը ցույց է տալիս, որ նահանգի բնակչության 72 %-ը կքվեարկի Կալիֆոռնիայի մասնատման դեմ: Նախաձեռնությունը պաշտպանել պատրաստ է  ընդամենը 17 %-ը:

Բացի այդ, եթե անգամ Դրեյփերի նախաձեռնությունը ստանա ձայների մեծ մասը, այն դեռ պետք է հավանության արժանանա Կալիֆոռնիայի կառավարությունում և ԱՄՆ կոնգրեսում:

Փոխանցում է Interfax-ը: