13.06.2018 15:27

Թրամփը պարծեցել է, որ լուծել է Օբամայի գլխավոր խնդիրը

Թրամփը պարծեցել է, որ լուծել է Օբամայի գլխավոր խնդիրը

Հյուսիսային Կորեան այլևս միջուկային սպառնալիք չի ներկայացնում: Այս մասին իր Twitter-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սինգապուրից վերադառնալուց անմիջապես հետո, որտեղ կայացել էր նրա հանդիպումը ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի հետ:

«Այժմ բոլորն իրենց կարող են շատ ավելի ապահով զգալ, քան այն օրը, երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը: Հյուսիսային Կորեան այլևս միջուկային սպառնալիք չի ներկայացնում: Կիմ Չեն Ինի հետ հանդիպումը հետաքրքիր և շատ դրական փորձառություն էր»,- հայտարարել է Թրամփը՝ հավելելով, որ Փհենյանը մեծ պոտենցիալ ունի:

Նա նշել է, որ նախկինում ամերիկացիները ենթադրում էին, թե ԱՄՆ-ը և Հյուսիսային Կորեան կպատերազմեն, իսկ նախորդ նախագահ Բարաք Օբաման ԿԺԴՀ-ն անվանել էր Վաշինգտոնի համար ամենալուրջ ու ամենագլխավոր խնդիրը: «Այժմ դա այդպես չէ, հանգիստ քնեք»,- գրել է պետության առաջնորդը:

Փոխանցում է lenta.ru-ն: