13.06.2018 22:21

Հարցաքննության են կանչվել Սեյրան Օհանյանը եւ ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան այլ պաշտոնյաներ

Հարցաքննության են կանչվել Սեյրան Օհանյանը եւ ՊՆ նախկին ու ներկա բարձրաստիճան այլ պաշտոնյաներ

ՀՀ ՊԵԿ մամլո ծառայության հաղորդմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում 2014-2017 թթ.-ի ընթացքում գնումների եւ բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ՊՆ ԿՇ եւ ԶԲ վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետ Գրիգոր Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով խարդախության, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, փաստաթուղթ կեղծելու համար, իսկ ՊՆ ԿՇ եւ ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանին` առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, պաշտոնական լիազորությունները չարաշահելու, պաշտոնական փաստաթուղթ կեղծելու համար։

Դատախազի համաձայնությամբ,  ՊԵԿ քննչական վարչությունը որոշում է կայացրել ՊՆ ԿՇ եւ ԶԲ վարչության պետ Աշոտ Գրիգորյանի պաշտոնական լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին:

Նախաքննության ընթացքում խուզարկություն է կատարվել նաեւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան անձանց աշխատասենյակներում, հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք: Հարցաքննության են կանչվել ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այդ թվում նաեւ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նախաքննությունը շարունակվում է: