14.06.2018 09:00

Մխիթարյանը ներկա չի լինի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին

Մխիթարյանը ներկա չի լինի ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին

ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի եւ «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի կարող մարզադաշտից հետեւել Աշխարհի 2018 թ. առաջնության եզրափակչին: Այն կայանալու է հուլիսի 15-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Մխիթարյանը, որ այս օրերին Մոսկվայում է ու ԱԱ շրջանակներում մասնակցում է միջոցառումներիn: Նա հարցազրույց է տվել rsport.ria.ru-ին և խոսել մի շարք հարցերի շուրջ:

-Մեծ հաճույքով եզրափակիչը կնայեի տրիբունայից, սակայն օրացուցային պլանը թույլ չի տալիս: Այս ժամանակ «Արսենալն» արդեն սկսած է լինելու ուսումնամարզական առաջին հավաքը, եւ ես պետք է թիմի հետ լինեմ:

- Որքա՞ն ջանքեր եք թափում այդքան տարիներ բարձր մակարդակով խաղալու համար:

- Շատ: Որքան ինձ հիշում եմ, միշտ երկար ժամանակ եմ տրամադրել մարզումներին: Այն պատճառը նույնիսկ ընկերներիս վիճաբանություններ են եղել: Նրանք ինձ միշտ մեղադրում էին, որ իրենց հետ չեմ հանդիպում, երեկույթների չեմ գնում, չեմ հետաքրքրվում իրենց կյանքով, եւ շատ դժվար էր նրանց բացատրել, որ իմ կյանքը ֆուտբոլն է, եւ որ իրենք էլ ինձ պետք է հասկանան:

- Հասկացա՞ն:

- Այո՛: Բոլորովին վերջերս է եղել, բայց նրանք խոստովանեցին, որ ես ճիշտ եմ եղել, որ ընտրել եմ ֆուտբոլը:

- Ֆուտբոլում ինձ համար 2 ֆուտբոլիստ գոյություն ունի. Չավին, որը, այսպես ասած, երբեք աչքի չի իր ընկել հատկանիշներով, եւ Կրիշտիանու Ռոնալդուն, որի մարմնի յուրաքանչյուր մկան լավ մարզված է: Սեփական մարմնի այդքան մանրակրկիտ խնամքը իրակա՞ն առավելություն է տալիս ֆուտբոլիստին:

- Ես կխոսեի ոչ թե այն մասին, այլ այն մասին, թե ինչն է միավորում այս 2 ֆուտբոլիստին: Ֆուտբոլ խաղում են ոչ թե ոտքերով, այլ մարմնով եւ առաջին հերթին գլխով: Որքան արագ կամ դանդաղ ես դու, արդեն երկրորդական հարց է: Շատ ավելի կարեւոր է, թե որքան արագ ես դու մտածում խաղադաշտում: Չավին աշխարհի ամենադանդաղ ֆուտբոլիստներից է, բայց ես չեմ համարձակվի արագ մտածելու առումով որեւէ մեկին նրա հետ համեմատել՝ նրա կողքին դնել: Ռոնալդուն անհավանական արագ է, եւ այդ հատկանիշի պատճառով է, որ շատերը չեն նկատում, թե խաղադաշտում ինչ դիրք էլ որ նա ընտրի, ճիշտ է: Մարդ կարող է բնությունից ունենալ ֆուտբոլի համար հիանալի հատկանիշներ, բայց եթե գլուխը դատարկ է, նույիսկ պետք չէ սկսել խաղալ: