14.06.2018 09:24

Մարոկկոն 5 միլիարդ դոլար եկամուտ է խոստանում ՖԻՖԱ-ին՝ ԱԱ-2026-ը հյուրընկալելու դեպքում

Մարոկկոն 5 միլիարդ դոլար եկամուտ է խոստանում ՖԻՖԱ-ին՝ ԱԱ-2026-ը հյուրընկալելու դեպքում

Մարոկկոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացնելու հայտ է ներկայացրել։ Աֆրիկյան երկրի մրցակիցն է ԱՄՆ-ի, Մեքսիկայի և Կանադայի համատեղ հայտը։

- Մարոկկոն պնդում է, որ իրենց երկրում Մունդիալն անցկացնելու դեպքում ՖԻՖԱ-ն 5 միլիարդ դոլարի եկամուտ կունենա։ Ընդ որում տոմսի միջին արժեքը կլինի 200 դոլար,- իր Թվիթերում գրել է ESPN-ի լրագրող Ջեֆրի Կարլիսլը։

Ավելի վաղ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները նշել են, որ Մարոկկոյում գործնականում չկան աշխարհի առաջնություն անցկացնելու ենթակառուցվածքներ։

ԱԱ-2026-ի տանտեր-երկիրը հայտնի կդառնա հունիսի 13-ին՝ ՖԻՖԱ-ի կոնգրեսում։