14.06.2018 10:00

Ֆիլիպո Ինձագին՝ «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ

Ֆիլիպո Ինձագին՝ «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ

Իտալական «Բոլոնիայի» գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Ֆիլիպո Ինձագին, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2020թ. հունիսի 30–ը։ Թիմի նոր գլխավոր մարզիչի շնորհանդեսը տեղի կունենա հունիսի 14–ին։

44–ամյա Ինձագին մարզչական գործունեությունը սկսելուց հետո գլխավորել է նաեւ «Միլանն» ու «Վենետիկը»։

«Բոլոնիայի» նախորդ գլխավոր մարզիչն էր Ռոբերտո Դոնադոնին։