14.06.2018 11:00

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Պորտուգալիայի հավաքականի դարպասապահին

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել Պորտուգալիայի հավաքականի դարպասապահին

«Բարսելոնան» մտադիր է փոխարինել Յասպես Սիլեսենին:

Ինչպես հայտնում է «Sport-English»-ը «Բարսելոնայի» երկրորդ դարպասապահը դառնալու ամենահավանական թեկնածուն Ռուի Պատրիսիուն է: Կատալոնական ակումբում գոհ են հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի խաղից: Խնդիրը նրանում է, որ Սիլեսենը ցանկանում է խաղաժամանակ ստանալ:

Չնայած նրան, որ հոլանդացուն դուր է գալիս խաղալ կատալոնական ակումբում, նա մեկ այլ գրանդ ակումբի առաջարկից չի պատրաստվում հրաժարվել:

Այդ պատճառով «Բարսելոնան» ցանկանում է հրավիրել «Սպորտինգի» դարպասապահ Ռուի Պատրիսիուին, որպես Սիլեսենի փոխարինող: