14.06.2018 12:00

Ո՞ր օտարերկրյա առաջնորդները ներկա կլինեն ԱԱ-2018-ի բացմանը

Ո՞ր օտարերկրյա առաջնորդները ներկա կլինեն ԱԱ-2018-ի բացմանը

Հունիսի 14-ին Մոսկվայում կմեկնարկի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Բացմանը ներկա են լինելու մի շարք երկրների առաջնորդներ, մասնավորապես՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Բոլիվիայի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Լիբանանի, Պանամայի, Պարագվայի, Ռուանդայի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի առաջնորդները:

Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Հաղորդվում է նաև, որ առաջնությանը ներկա են լինելու նաև Աբխազիայի և Հարավային Օսիայի նախագահները:

Հիշեցնենք, որ առաջնությունը բոյկոտել էին ու բացման արարողությանը չեն պատրաստվում ներկա լինել Ավստրալիայի ու Մեծ Բրիտանիայի ղեկավարները: