14.06.2018 12:34

Կոստա Ռիկայի գլխավոր մարզիչը չի ճանաչում Էդեն Ազարին

Կոստա Ռիկայի գլխավոր մարզիչը չի ճանաչում Էդեն Ազարին

Վերջերս տեղի ունեցած ընկերական խաղում Բելգիայի հավաքականը 4:1 հաշվով հաղթեց Կոստա Ռիկային:

Այդ խաղում բելգիացիների կիսապաշտպան Էդեն Ազարը դարձավ գոլային փոխանցման հեղինակ: Ինչպես երևում է, կոստառիկացիների գլխավոր մարզիչ Օսկար Ռամիրեսը խաղից առաջ չի ծանոթացել մրցակցի կազմի հետ:

«Տասը համարը մեզ բազմաթիվ տհաճություններ պատճառեց: Չգիտեմ նրա անունը»,- ասել է Ռամիրեսը մամուլի ասուլիսի ժամանակ: