14.06.2018 13:00

Հարի Քեյն. «Մենք կաշխատենք, որ կրկին ձեզ հպարտ զգաք»

Հարի Քեյն. «Մենք կաշխատենք, որ կրկին ձեզ հպարտ զգաք»

Անգլիայի ազգային հավաքականի կազմում գալիք Աշխարհի առաջնությանը նախապատրաստվող Հարի Քեյնը դիմել է անգլիացի երկրպագուներին. «Մենք կաշխատենք, որ կրկին ձեզ հպարտ զգաք»:

Գարեթ Սաութգեյթի գլխավորած ընտրանին ցանկանում է վերականգնել սասանված հեղինակությունը հատկապես 2014 թվականի Աշխարհի և 2016 թվականի Եվրոպայի առաջնությունները տապալելուց հետո:

-Մենք հարյուր տոկոսով մտադիր ենք ստիպել ազգին կրկին հպարտանալ մեր դրոշով: Հպարտ եմ, որ անգլիացի եմ և կանեմ ամեն ինչ մեր երկրի պատիվը բարձր պահելու համար: Երկրպագուները և երկիրը պետք է հպարտ լինեն մեզնով: Գիտակցում ենք, որ կարող ենք դա անել և պետք է յուրաքանչյուր խաղում ցույց տանք մեր հնարավորությունների 120 տոկոսը, – ասել է Քեյնը:

Ինչ վերաբերում է իր ակումբային կարիերային, ապա ֆուտբլիստ հայտարարել է, որ գոհ է «Տոտենհեմում» իր կարգավիճակից: Հիշեցնենք, որ վերջերս է հարձակվողը վեց տարվա նոր պայմանագիր է ստորագրել լոնդոնյան ակումբի հետ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Ամեն դեպքում այս պահին Քեյնը կենտրոնացած է Մունդիալում իր ու հավաքականի խաղերի վրա և խոստովանել է, որ Աշխարհի առաջնությունից կարևոր մրցաշար նրա համար գոյություն չունի:

-Աշխարհի առաջնությունն այն մրցաշարն է, որտեղ ուզում է հաղթել յուրաքանչյուր ֆուտբոլիստ: Այն միանշանակ համար մեկ մրցաշարն է: Իհարկե կան Չեմպիոնների Լիգան և Պրեմիեր Լիգան: Դա խոշոր մրցաշարեր են, որոնք անցկացվում են ամեն տարի, բայց ինձ համար Աշխարհի առաջնությունից կարևոր մրցաշար չկա: Շատ կզարմանամ, եթե ֆուտբոլիստների մեծամասնությունը նույն կարծիքին չլինի: Լավ կլիներ, որ «Տոտենհեմի» հետ որևէ մրցաշարում հաղթենք, բայց Աշխարհի առաջնությունը բոլորից կարևոր է,- նշել է հարձակվողը:

Անգլիայի ազգային ընտրանուն ավագի թևկապով խաղադաշտ է դուրս բերելու հենց Հարի Քեյնը և շատերն են սպասում այդ պահին ու ցանկանում ես տեսնել, թե ինչպես նա առաջ տանելու թիմակիցներին:

-Միշտ քաջալերել եմ իմ թիմակիցներին և աշխատել եմ օրինակ ծառայել: Ֆուտբոլիստներն ունենում են լավ և վատ օրեր: Դա պետք է զգալ և գործել համապատասխան ձևով,- նկատել է հարձակվողը:

Անգլիայի հավաքականի կազմում Քեյնն անցկացրել 24 հանդիպում և դարձել է 13 գոլի հեղինակ: 24-ամյա ֆուտբոլիստը խոշոր մրցաշարերում դեռ գոլ չի խփել: Իհարկե նա խաղացել է միայն մեկում՝ 2016 թվականի Եվրոպայի առաջնությունում: Ֆուտբոլիստը չի կարողացել աչքի ընկնել նաև 2015 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, այնպես որ Կեյնին հարցեր կտան, եթե նա կրկին չկարողանա գոլ խփել:

-Հուսով եմ այս ամառ ամեն ինչ կփոխվի: Երբեմն պարզապես չի ստացվում գոլ խփել, այդպես լինում է: Ես աշխատելու եմ վերջ դնել այդ տխուր ավանդույթին,- եզրափակել է անգլիացին: