14.06.2018 14:35

Ճապոնական մամուլ. Նախապատրաստվում է Կիմ Չեն Ինի և Սինձո Աբեի հանդիպումը

Ճապոնական մամուլ. Նախապատրաստվում է Կիմ Չեն Ինի և Սինձո Աբեի հանդիպումը

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը հայտարարել է, որ համաձայն է հանդիպել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ, գրում է ճապոնական Sankei Shimbun թերթը:

Հաղորդվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդն իր համաձայնությունը հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սինգապուրում երեքշաբթի կայացած հանդիպման ժամանակ, ինչի մասին Վաշինգտոնը «բազմաթիվ ալիքներով» տեղեկացրել է ճապոնական կառավարությանը:

Sankei Shimbun թերթը հաղորդել է, որ Ճապոնիան և Հյուսիսային Կորեան արդեն գաղտնի բանակցություններ են վարում անցյալ դարի 70-80-ական թթ. ԿԺԴՀ գործակալների կողմից Ճապոնիայի քաղաքացիների առևանգման, ինչպես նաև երկու երկրների գագաթնաժողով կազմակերպելու հարցերով

: Թերթը նշում է, որ Աբեն կարող է Փհենյան այցելել ամռանը, կամ էլ երկու երկրների ղեկավարների հանդիպումը կկայանա սեպտեմբերին Վլադիվոստոկում անցկացվելիք Արևելյան տնտեսական համաժողովում:

Փոխանցում է Interfax-ը: