18.06.2018 14:04

Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում հավանություն տրվեց Գլխավոր դատախազի միջնորդությանը, որով վերջինս կառավարությանն առաջարկում էր ՀՀ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդության հարցի քննարկման նպատակով ԱԺ արտահերթ նիստ նախաձեռնել: 

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ, ՀՀ Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 19-ին` ժամը 11:00-ին, կգումարվի ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` նախաձեռնողի սահմանած օրակարգով: