18.06.2018 20:51

Մունդիալ-2018․ Շվեդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեայի ընտրանուն (տեսանյութ)

Մունդիալ-2018․ Շվեդիայի հավաքականը նվազագույն հաշվով հաղթեց Հարավային Կորեայի ընտրանուն (տեսանյութ)

Ռուսաստանում մեկնարկած աշխարհի առաջնությունում առաջին հանդիպումն անցկացրին Շվեդիայի և Հարավային Կորեայի հավաքականները։

Նիժնի Նովգորոդում կայացած խաղում հաղթեցին շվեդները։ Միակ գոլը 65-րդ րոպեին 11-մետրանոց հարվածով խփեց Անդրեաս Գրանկվիստը։

Այսպիսով, առաջին տուրից հետո խմբի առաջատարները Շվեդիան և Մեքսիկան են։

 

ԱԱ-2018, F խումբ

Շվեդիա - Հարավային Կորեա՝ 1։0 

Անդրեաս Գրանկվիստ, 65 (11մ)  

Շվեդիա․ Օլսեն, Յանսոն, Աուգուստինսոն, Լյուստիգ, Գրանկվիստ, Կլասոն, Էկդալ (Էլմարեկ, 71), Լարսոն (Սվենսոն, 81), Ֆորսբերգ, Բերգ, Տոյվոնեն (Տելին, 77)։

Հարավային Կորեա․ Հյուն-Վու Չո, Լի Են, Պակ Չժու Հու (Կիմ Մին Ու, 28), Լի Չժե Սոն, Կիմ Սին Վուկ (Չյոն Ու Յոն, 66), Հվան Հի Չան, Կու Չժա Չոլ (Սին Վու, 72), Կին Սուն Յուն, Լի Չժե Սոն, Կիմ Յուն Կվոն, Չան Հյուն Սու։