19.06.2018 13:59

Թրամփը Պենտագոնին հանձնարարել է ստեղծել ռազմատիեզերական ուժեր

Թրամփը Պենտագոնին հանձնարարել է ստեղծել ռազմատիեզերական ուժեր

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ կարգադրել է ձեռնամուխ լինել ԱՄՆ ռազմատիեզերական ուժերի՝ որպես նոր զորատեսակի ձևավորմանը:

«Չափազանց կարևոր է, որ ես այստեղ եմ, որպեսզի պաշտպանության նախարարությանը հանձնարարեմ սկսել ռազմատիեզերական ուժերի ձևավորումը՝ որպես զինված ուժերի վեցերորդ տեսակ: Դա նշանակալի հայտարարություն է»,- ասել է Թրամփը ԱՄՆ ազգային տիեզերական խորհրդում ելույթ ունենալիս:

«Երբ խոսքը վերաբերում է Ամերիկայի պաշտպանությանը, խոսքը ոչ թե սոսկ տիեզերքում ներկայության մասին է, այլ տիեզերքում Ամերիկայի գերակայության մասին»,- շեշտել է Թրամփը՝ ընդգծելով տիեզերքում ԱՄՆ-ի առաջնորդությունը պահպանելու և այնտեղ Ռուսաստանի և Չինաստանի գերակայությունը բացառելու անհրաժեշտությունը:

Թրամփը նաև խոստացել է կրկին ամերիկյան արշավախումբ ուղարկել Լուսին՝ 1972 թվականից ի վեր, և ապահովել ԱՄՆ-ի երկարամյա ներկայությունը Երկրի արբանյակի վրա:

Փոխանցում է Interfax-ը: