19.06.2018 16:30

Մարտի 1-ի գործով հարցաքննության համար, հիմքերի առկայության դեպքում, կկիրառվեն նաեւ հարկադրանքի անհրաժեշտ միջոցներ. Արմենպրես

Մարտի 1-ի գործով հարցաքննության համար, հիմքերի առկայության դեպքում, կկիրառվեն նաեւ հարկադրանքի անհրաժեշտ միջոցներ. Արմենպրես

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը խոստանում է մարտի 1-ի գործի վերաբերյալ ստացված նոր տեղեկություններ ներկայացնել հանրությանն այնքանով, որքանով դա չի խանգարի նախաքննությանը:

«Այս գործի հետ կապված մեր սպասումներն ու հույսերը շատ-շատ են, և մենք առաջիկայում դրա հետ կապված տեղեկությունները պարբերաբար կներկայացնենք հանրությանն այնքանով, որքանով դա չի խանգարի նախաքննությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ այսօր այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Դավթյանը՝ ընդգծելով, որ այս պահին այդ գործով ձեռք բերված տվյալների մասին տեղեկություն ներկայացնելու անհրաժեշտություն չի տեսնում:

Նա անդրադարձել է նաեւ մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ հարցին: Ըստ Դավթյանի, եթե ձեռք բերվեն որևէ մեկին հարցաքննելու վերաբերյալ հիմքեր, այդ հիմքերի հիման վրա այդ անձինք կկանչվեն հարցաքննության, ավելին, հիմքերի առկայության դեպքում ցանկացած անձի նկատմամբ կկիրառվեն հարկադրանքի անհրաժեշտ միջոցներ: