20.06.2018 11:32

ԱՄՆ-ը դուրս է գալիս ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից

ԱՄՆ-ը դուրս է գալիս ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից

Միացյալ Նահանգները հայտարարել է, որ դուրս է գալիս ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդից:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին Խորհուրդն անվանել է «երեսպաշտ կազմակերպություն, որ հոգ է տանում միայն սեփական շահերի մասին և ծաղրուծանակի է ենթարկում մարդու իրավունքները»:

Անցյալ տարի Նիքի Հեյլին Մարդու իրավունքների խորհրդին մեղադրել էր «քրոնիկ հակաիսրայելական կանխակալության» մեջ և հաղորդել, որ Վաշինգտոնը քննարկում է այդ կազմակերպության Խորհրդից դուրս գալու հարցը:

Ժնևում տեղակայված՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ստեղծվել է 2006 թ. և հաճախ է քննադատության ենթարկվում այն բանի համար, որ նրա կազմում ընդգրկված են մարդու իրավունքների ոլորտում կասկածելի հեղինակություն ունեցող երկրներ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերեշը հայտարարել է, թե ինքը կցանկանար, որ ԱՄՆ-ը մնար Խորհրդի կազմում: Իսկ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Զայդ Ռաադ ալ-Հուսեյնն ասել է, որ վշտացած է, սակայն զարմացած չէ Վաշինգտոնի որոշման կապակցությամբ:

Փոխանցում է BBC-ն: