28.06.2018 15:01

Մերկելն Արևմուտքին կոչ է արել բարձրացնել մարտունակությունը

Մերկելն Արևմուտքին կոչ է արել բարձրացնել մարտունակությունը

Արևմուտքի երկրները պետք է պատրաստ լինեն բանակցելու Ռուսաստանի հետ, սակայն, միևնույն ժամանակ, նրանք պետք է բարձրացնեն իրենց մարտունակությունը: Այսպիսի կարծիք է հայտնել հինգշաբթի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում:

«Մենք պետք է զարգացնենք մեր ռազմական կարողությունները, բայց, միաժամանակ, ուժի մեջ են մնում Ռուսաստանի հետ երկխոսության առաջարկները»,- ասել է նա:

Կանցլերն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովում «կընդունվեն որոշումներ», որոնք կվերաբերեն դաշինքի պաշտպանունակությանը:

Բացի այդ, Մերկելը կրկին մեղադրել է Մոսկվային «Ուկրաինայի արևելքում իրավիճակի ապակայունացման» և «Ղրիմի անեքսիայի» մեջ ու նշել, որ«Եվրոպայում անվտանգության հետ կապված իրավիճակը փոխվել է»:

Փոխանցում է tass.ru-ն: