28.06.2018 15:19

Ընտանիքի կառուցվածքի հարցը տարակարծություններ է հարուցել Ճապոնիայի քաղաքական շրջանակներում

Ընտանիքի կառուցվածքի հարցը տարակարծություններ է հարուցել Ճապոնիայի քաղաքական շրջանակներում

Ճապոնիայի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության գլխավոր քարտուղար Տոսիհիրո Նիկայը երեխա չունեցող քաղաքացիներին դատապարտել է եսասիրության համար և կոչ արել շատ երեխաներ ունենալ՝ ի փառս երկրի: Նա հիշեցրել է, որ Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ճապոնացիների շրջանում ծնելիությունը շատ ավելի մեծ էր, իսկ «այժմ կան մարդիկ, որ մտածում են, թե ավելի երջանիկ կլինեն, եթե սերունդ չունենան»:

Ճապոնիայի վարչապետ Սինձա Աբեն մեկնաբանել է գործընկերոջ խոսքերը՝ ընդգծելով, որ «ծնել թե չծնելը յուրաքանչյուր մարդու ընտրությունն է, դա այն թեման չէ, որի վերաբերյալ մենք պետք է կարծիք հայտնենք»: Ապա հավելել է. «Ես այնպսիս հասարակություն կկառուցեմ, որտեղ յուրաքանչյուրը, ով ուզում է երեխա ունենալ, կարողանա դա անել»:

Կուսակցության անդամներից ոմանք նույնպես հայտարարել են, որ ընտանիքի կառուցվածքի վերաբերյալ խորհուրդներ տալը քաղաքական գործիչների գործը չէ:

Շատ երեխաներ ունենալու կոչերն սկսել են հնչել Ճապոնիայի բնակչության ծերացման խնդրի կապակցությամբ: 2013 թ. 65 տարեկանից բարձր բնակիչների թիվը ճապոնիայում կազմել է 25,1 %:

Փոխանցում է lenta.ru-ն: