29.06.2018 11:51

Հրաձգություն թերթի գրասենյակում. կան զոհեր

Հրաձգություն թերթի գրասենյակում. կան զոհեր

Ամերիկյան Աննապոլիսում (Մերիլենդ նահանգ), The Capital  թերթի գրասենյակում անհայտ անձը կրակահերթեր է արձակել: Ողբերգության վայրում գտնվող թղթակիցների վերջին տվյալներով՝  վեց հոգի զոհվել է,20-ից ավելին վիրավորվել են: ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին:

Պարբերականի աշխատակիցները հարձակման ժամանակ Twitter-ում օգնության կանչող հաղորդագրություններ են թողել: «Ավելի սարսափելի բան չկա, քան լսել, թե ինչպես են գնդակահարում, դու սեղանի տակ ես ու լսում ես, թե ինչպես է հրաձիգը վերալիցքավորում զենքը»,- գրել է լրագրողներից մեկը: Նրա խոսքով՝ «հարձակվողը կրակ է բացել դռան ապակու ետևից»:

The Capital-ը ԱՄՆ-ի հնագույն պարբերականներից է, այն պատկանում է The Baltimore Sun-ին: Ամենօրյա տպաքանակը կազմում է մոտավորապես 30 հազար օրինակ:

Բոլոր զոհերը թերթի լրագրողներ են, հայտնել է նահանգի ոստիկանության ներկայացուցիչը: Ոստիկանությունը պարզել է, որ հարձակվողը Մերիլենդ նահանգի բնակիչ Ջերոդ Ուորեն Ռամոսն է: 2012 թ. նա թերթին մեղադրել է զրպարտության մեջ, սակայն դատարանը հրաժարվել է քննել նրա հայցը:

Փոխանցում է euronews-ը: