29.06.2018 12:56

Պուտին-Թրամփ հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Հելսինկիում

Պուտին-Թրամփ հանդիպումը կկայանա հուլիսի 16-ին Հելսինկիում

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահների մասնակցությամբ առաջին գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 16-ին Հելսինկիում:

Այդ մասին հայտարարվել է ազգային անվտանգության հարցերով Դոնալդ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Մոսկվա կատարած այցի արդյունքում: Բոլթոնին Կրեմլում ընդունել է Վլադիմիր Պուտինը:

«Երկու երկրների առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի և ԱՄՆ-ի փոխհարաբերությունները և ազգային անվտանգության մի շարք հարցեր»,- ասվում է Սպիտակ տան հրապարակած հաղորդագրության մեջ:

Այսպիսով, Ռուսաստան-ԱՄՆ առաջին գագաթնաժողովը՝ Պուտինի և Թրամփի մասնակցությամբ, տեղի կունենա Մոսկվայում ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղից հետո՝ հոջորդ օրը:

Ենթադրվում է, որ Պուտինը ներկա է լինելու այդ խաղին:

Փոխանցում է BBC-ն: