29.06.2018 14:20

ԵՄ առաջնորդները պայմանավորվել են երկարացնել պատժամիջոցների ժամկետը Ռուսատանի դեմ

ԵՄ առաջնորդները պայմանավորվել են երկարացնել պատժամիջոցների ժամկետը Ռուսատանի դեմ

Բրյուսելում Եվրամիության գագաթնաժողովում որոշում է ընդունվել երկարացնել տնտեսական պատժամիջոցների ժամկետն ընդդեմ Ռուսաստանի, որոնք սահմանվել են Ղրիմի անեքսիայի և Դոնբասի ինքնահռչակ հանրապետություններին աջակցելու համար, լրագրողներին հայտնել է ԵՄ մի պաշտոնյա:

Պատժամիջոցները երկարացվել են վեց ամսով: Դրանք ուժի մեջ կմտնեն հրապարակումից հետո:

Աղբյուրները նշում են, որ հակառուսաստանյան պատժամիջոցների վերաբերյալ քննարկումները կարճ են տևել, Մինսկյան պայմանագրերի մասին հաղորդումներ են արել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ արձանագրելով, որ այդ ուղղությամբ դրական փոփոխություններ չկան:

Շատ ավելի աշխույժ քննարկում է ծավալվել ներգաղթի հոսքը սահմանափակելու հարցով: Հատկապես կոշտ դիրք են գրավել Հռոմն ու Բեռլինը: Արդյունքում՝ որոշում է կայացվել ԵՄ երկրների կողմից ընդունվող փախստականների թիվը կրճատելու մասին: Ներգաղթյալների հոսքը կվերահսկեն հատուկ կենտրոնները: Բացի այդ՝ որոշվել է մեծացնել Թուրքիայի, Մարոկկոյի և Հյուսիսային Աֆրիկայի երկրների ֆինանսավորումը՝ կրճատելու համար եվրոպական երկրներ ձգտողների թիվը: Որոշվել է նաև խստացնել վերահսկողությունն արտաքին սահմաններում:

Փոխանցում է Interfax-ը: