29.06.2018 15:01

ԶԼՄ. Թրամփը մտադիր է Պուտինի հետ գործարք կնքել Սիրիայի հարցով

ԶԼՄ. Թրամփը մտադիր է Պուտինի հետ գործարք կնքել Սիրիայի հարցով

Հուլիս 16-ին նախատեսված գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի Սիրիայի հարցով գործարք կնքել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել է CNN հեռուստատեսությունը՝ հղում անելով սեփական լրատվական աղբյուրների:

«Թրամփը հույս ունի, որ իրեն կհաջողվի գործարք կնքել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Սիրիայի հարավ-արևմուտքի, այսպես կոչված՝ բացառիկ գոտու վերաբերյալ, ինչը նրան թույլ կտա հնարավորիս շուտ դուրս գալ այդ երկրից»,- հեռուստաալիքին հաղորդել է նրա աղբյուրներից մեկը:

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Թրամփը պատրաստ է, որ հիշյալ շրջանը գրավեն Սիրիայի կառավարական զորքերը:

CNN-ի տվյալներով՝ ամերիկյան զորքերը Սիրիայից արագ դուրս բերելու մտադրության մասին Թրամփը հայտարարել է Հորդանանի թագավոր Աբդալլա II-ի հետ հանդիպման ժամանակ: Դրա փոխարեն ամերիկյան նախագահն ակնկալում է Պուտինից երաշխիքներ ստանալ, որ «սիրիական ռեժիմն այդ շրջանում ԱՄՆ-ի կողմից աջակցություն ստացած աշխարհազորայինների  զանգվածային սպանություններ չի ձեռնարկի և նրանց թույլ կտա դադարեցնել ռազմական գործողություններն ու հեռանալ այդտեղից», նշում է հեռուստաալիքը:

Թրամփը նաև հույս ունի Պուտինի հետ համաձայնություն ձեռք բերել Սիրիայի հարավ-արևմուտքում կրակի դադարեցման և այդ շրջանից «Իրանի կողմից աջակցություն ստացող ուժերի դուրսբերման»: «Աղբյուրները հավելում են, որ Իրանի դուրս բերումը Սիրիայից Թրամփի առանցքային պայմանն է՝ Սիրիայից իր ուժերը դուրս բերելու համար», ասվում է հաղորդագրության մեջ:

Փոխանցում է Interfax-ը: