29.06.2018 15:25

Ոստիկանությունը պարզել է Աննապոլիսի հրաձիգի ինքնությունը

Ոստիկանությունը պարզել է Աննապոլիսի հրաձիգի ինքնությունը

Ոստիկանությունը պարզել է Աննապոլիսում՝ Capital Gazette թերթի խմբագրությունում կարակ բացած տղամարդու ինքնությունը, տեղելացրել է CBS News-ը:

Կասկածյալը Մերիլենդի 38-ամյա բնակիչ Ջարոդ Ռամոսն է: Նրա ինքնությունը ճշտել են անձնագրերի և վարորդական վկայականների տվյալների բազայի օգնությամբ, քանի որ հրաձիգն ինքը հարաժարվել էր համագործակցել հետաքննության հետ և վնասել էր մատների ծայրերը, որպեսզի մատնահետքերի օգնությամբ նույնպես հնարավոր չլինի նույնականացումը:

Ոստիկանությունը հայտարարել է, որ խմբագրատան վրա հարձակումը ծրագրված և նպատակաուղղված է եղել:

Ռամոսի  twitter-յան գրառումներից դատելով՝ նա երկար ժամանակ դատական քաշքշուկի մեջ է եղել Capital Gazette-ի հետ՝ վերջինիս մեղադրելով զրպարտության մեջ: 2011 թ. Ռամոսին դատել են  բռնության և ինչ-որ կնոջ հետապնդելու մեղադրանքով, ընդ որում՝ նա ընդունել է մեղքը: Բայց երբ թերթը անդրադարձել է նրա դատական գործին, նա հոդվածը զրպարտություն է անվանել ու դիմել դատարան, որը չի ընդունել Ռամոսի հայցը:

Ճշտված տվյալներով՝ թերթի խմբագրությունում հրաձգության արդյունքում զոհվել է հինգ լրագրող, վիրավորվել 20 մարդ:

Փոխանցում է Interfax-ը: