03.07.2018 11:38

Վայնշթեյնին ցմահ ազատազրկում է սպառնում

Վայնշթեյնին ցմահ ազատազրկում է սպառնում

Հոլիվուդյան կինոմագնատ Հարվի Վայնշթեյնի դեմ ևս երեք հոդվածով մեղադրանք է առաջադրվել: Ավելի վաղ պրոդյուսերի դեմ բռնբարության երկու դրվագով մեղադրանք արդեն հարուցվել էր: Նրան ցմահ ազատազրկում է սպառնում:

Երկուշաբթի Մանհեթենի դատախազությունը հայտարարել է, որ Վայնշթեյնը մեղադրվում է բռնաբարության ևս մի դրվագով, ինչպես նաև սեքսուլ հարձակման ևս երկու դրվագներով: Դա Նյու Յորք նահանգի քրեական օրենսգրքի ամենալուրջ հոդվածներից է, այն նախատեսում է պատիժ՝ տասը տարուց մինչև ցմահ ազատազրկում:

Մեղադրանքը հարուցել է Վայնշթեյնի մի նոր ենթադրյալ զոհ, որի անունը չի նշվում, հայտնի է միայն, որ միջադեպը տեղի է ունեցել 2006 թ.:

66-ամյա պրոդյուսերը մեղադրվում է «սեքսուալ հարձակման վերաբերյալ ամենախիստ հոդվածներով, որոնք առկա են Նյու Յորք նահանգի քրեական օրենսգրքում», մեղադրանքները մեկնաբանել է Մանհեթենի դատախազ Սայրուս Վենսը:

Կինոպրոդյուսերին սեռական ոտնձգությունների մեղադրանք են ներկայացրել ավելի քան 50 կանայք, այդ թվում՝ դերասանուհիներ Անջելա Ջոլին, Գվինեթ Փելթրոուն, Ռոուզ Մաքգոուենը:

Վանշթեյնը հերքել է իրեն ներկայացված բոլոր մեղադրանքները:

Փոխանցում է BBC-ն: