03.07.2018 13:04

Նարինե Մարգարյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար

Նարինե Մարգարյանը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գիտխորհրդի քարտուղար Նարինե Մարգարյանը։ Որոշումը կայացվել է այսօր՝ թանգարան-ինստիտուտ ՊՈԱԿ-ի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, բաց քվեարկությամբ։ «Ազատության» փոխանցմամբ հոգաբարձուների խորհրդի 15 անդամներից 11-ն այսօր նաև որոշել են, որ առաջիկայում հայտարարվելու է տնօրենի թափուր հաստիքի մրցույթ։