03.07.2018 16:00

ՀԴԲ-ն կանխել է հուլիսի 4-ին նախատեսված ահաբեկչական գործողությունը

ՀԴԲ-ն կանխել է հուլիսի 4-ին նախատեսված ահաբեկչական գործողությունը

Ամերիկյան հատուկ ծառայությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է կանխել ահաբեկչական գործողություն:

Ինչպես հաղորդել են ՀԴԲ-ից, կիրակի օրը ձերբակալված կասկածյալը ծրագրել էր պայթուցիկով լիցքավորված ավտոմեքենան պայթեցնել Քլիվլենդում հուլիսի 4-ին՝ ԱՄՆ Անկախության օրվա շքերթի ժամանակ: Ռումբը կասկածյալին խոստացել էր փոխանցել ՀԴԲ գաղտնի գործակալը:

ԱՄՆ 48-ամյա բնակիչ Դեմետրիուս Նաթանիել Փիթսը, որ իրեն կոչում է նաև Աբդուր Ռահիմ Ռաֆիկ  և Սալադին Օսամա Վալիդ, ձերբակալվել է հուլիսի 1-ի առավոտյան: Նա մեղադրվում է ահաբեկչական կազմակերպություններին նյութական օգնություն ցուցաբերելու մեջ: Այդ հոդվածը նախատեսում է 20 տարվա ազատազրկում:

Փիթսն առաջին անգամ ՀԴԲ տեսադաշտում է հայտնվել մեկ տարի առաջ: 2017 թ. բյուրոն նրա հասցեին 30 էջանոց գանգատ էր ստացել, որի հեղինակը պնդում էր, թե Փիթսը հաճախ է պաշտպանում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման գործողությունները և ասում, որ ամերիկացի զինվորականները մահվան են արժանի:

ՀԴԲ-ն ուշադրություն էր դարձրել նրա facebook-յան էջին և այնտեղ հայտնաբերել էր զինված ապստամբության կոչեր: Փիթսի հետ կապ էր հաստատել «ծածկի տակ» աշխատող ՀԴԲ գործակալը, որի խնդիրն էր պարզել, թե արդյո՞ք Փիթսը սպառնալիք է ներկայացնում «ազգային անվտանգությանը»:

Փոխանցում է BBC-ն: