06.07.2018 13:13

Թրամփ. Ես Պուտինի հետ հանդիպմանը նախապատրաստվել եմ ամբողջ կյանքումս

Թրամփ. Ես Պուտինի հետ հանդիպմանը նախապատրաստվել եմ ամբողջ կյանքումս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մոնտանայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ լիովին պատրաստ է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Ամերիկյան առաջնորդն ընդգծել է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությունը և համոզմունք հայտնել, որ հանդիպման ընթացքում «ամեն ինչ հրաշալի է լինելու»:

«Պատրաստ կլինե՞մ: Ես լիովին պատրաստ եմ: Ես դրան ամբողջ կյանքում եմ պատրաստվել»,- հայտարարել է Թրամփը հանրահավաքում:

Պուտինի և Թրամփի առաջին լիաֆորմատ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 16-ին Հելսինկիում: Կրեմլը տեղեկացրել է, որ երկու երկրների առաջնորդները կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները և միջազգային օրակարգի հրատապ հարցեր:

Փոխանցում է ria.ru-ն: