06.07.2018 15:30

Թրամփ. Մենք, իսկական տխմարի պես, ամեն ինչի համար վճարում ենք

Թրամփ. Մենք, իսկական տխմարի պես, ամեն ինչի համար վճարում ենք

Դոնալդ Թրամփը կոշտ քննադատության է ենթարկել Անգելա Մերկելին պաշտպանության  անբավարար ծախսերի համար:

Ելույթ ունենալով Մոնտանայի հանրահավաքում՝ նա հայտարարել է, որ Գերմանիան, որպես Եվրամիության ամենամեծ երկիր, իր բյուջեում անթույլատրելի փոքր մասնաբաժին է հատկացնում ռազմական ծախսերին: Թրամփի կարծիքով՝ Եվրամիության և Գերմանիայի անվտանգության երաշխավորման հիմնական ծանրությունը կրում է հենց ԱՄՆ-ը:

«Հետո նրանք գնում են ու Ռուսաստանին վճարում են նավթի ու գազի գործարքների համար, իսկ մենք (ԱՄՆ-ը), իսկական տխմարների պես, վճարում ենք ամեն ինչի համար»,-Թրամփի խոսքն է մեջբերում Breitbart կայքը:

Ավելի վաղ ամերիկյան նախագահը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ նամակներ է հղել ԵՄ երկրների առաջնորդներին, որոնցում հիշեցրել է ռազմական ծախսերը մեծացնելու անհրաժեշտության մասին:

Փոխանցում է ria.ru-ն: