08.07.2018 11:00

Պաուլինյոն ընդունել է «Բարսելոնայից» հեռանալու առաջարկը

Պաուլինյոն ընդունել է «Բարսելոնայից» հեռանալու առաջարկը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պաուլինյոն մոտ է «Գուանչժոու Էվերգրանդ» վերադառնալուն: Չինական այդ ակումբը բրազիլացուն խոշոր աշխատավարձով առաջարկ է կատարել, որը նրան գոհացրել է: Այդ մասին հաղորդում են կատալոնական Mundo Deportivo-ն ու Sport-ը:

Գործակալ Կիա Ջուրաբչյանի միջոցով ընթացող բանակցությունների ժամանակ «Բարսելոնային» հայտնել են, որ 29-ամյա ֆուտբոլիստի համար պատրաստ են 50 միլիոն եվրո վճարել:

Բրազիլիա – Բելգիա խաղից (1-2) հետո կիսապաշտպանը խոստովանել է, որ առաջարկ ունի Չինաստանից և այլ երկրի թիմից: Ըստ երևույթին` դա «Յուվենտուսն» է, որի հետարքրքրության մասին նախապես հայտարարվել էր:

Մեկ տարի առաջ Պաուլինյոյի տրանսֆերը «Գուանչժոու Էվերգրանդից» «Բարսելոնային» արժեցել էր 40 միլիոն եվրո, որից 7,5 միլիոնը ֆուտբոլիստն էր վճարել: