08.07.2018 12:33

Ֆեդերերը հեշտությամբ հաղթել է Շտրուֆին և դուրս եկել Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչ

Ֆեդերերը հեշտությամբ հաղթել է Շտրուֆին և դուրս եկել Ուիմբլդոնի 1/8 եզրափակիչ

Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը ապահովել է իր տեղը Ուիմբլդոնի 4-րդ շրջանում:

Խոտային մրցումների 8-ակի հաղթողը առավելության է հասել գերմանացի Յան-Լենարդ Շտրուֆի նկատմամբ 6:3, 7:5, 6:2 հաշիվներով:

Թենիսիստները կորտում 1 ժամ 34 րոպե են անցկացրել:

Ֆեդերերը թույլ է տվել 5 կրկնակի սխալ և 14 բրեյք-փոինթներից հաջող է իրացրել 4-ը:

Գերմանացի մարզիկի ակտիվում 11 էյս և 6 սխալ կա, նա բրեյք-փոինթ չի ունեցել: 

Ուիմբլդոնի քառորդ եզրափակչում Ֆեդերերը կմրցի ֆրանսիացի Ադրիան Մանարինոյի հետ, ով ավելի վաղ պայքարից դուրս էր թողել ռուս Դանիլ Մեդվեդևին: