08.07.2018 13:00

Մոսկվայում քնեցրել եւ կողոպտել են BBC-ի ֆուտբոլային մեկնաբանին

Մոսկվայում քնեցրել եւ կողոպտել են BBC-ի ֆուտբոլային մեկնաբանին

Բրիտանական BBC-ի ֆուտբոլային մեկնաբանին քնեցրել են եւ կողոպտել  մոսկովյան տաքսիում, հաղորդում է «Интерфакс»-ը։

Մոսկվայի ոստիկանությունում դիմում է ստացվել Մեծ Բրիտանիայի քաղաքացուց անձնական իրեր եւ գումար կորցնելու մասին։

Տուժողը նշել է, որ հուլիսի 5-ի գիշերը տաքսու մեջ իրենց սուրճ են հյուրասիրել։ Խմելուց հետո նա կորցրել է գիտակցությունը կամ քնել է, իսկ արթնանալուց հետո եղել է փողոցում, առանց գումարի, հեռախոսի եւ անձնական իրերի։ Վնասը կազմել է մոտ հազար ֆունտ ստերլինգ։