09.07.2018 09:00

Պաշտոնական․ Պաուլինյոն վերադարձավ «Գուանչժոու Էվերգրանդ»

Պաշտոնական․ Պաուլինյոն վերադարձավ «Գուանչժոու Էվերգրանդ»

Բրազիլացի կիսապաշտպան Պաուլինյոն վերադարձավ Չինաստան։ Այս մասին գրել է «Գուանչժոու Էվերգրանդ»-ը իր թվիթերյան էջում։

Բրազիլացին մնում է «Բարսելոնա»-ի խաղացող, բայց 1 տարի վարձավճարով հանդես կգա չինական ակումբի կազմում։ 2019 թվականին «Գուանչժոու Էվերգրանդ»-ը պատրաստվում է գնել Պաուլինյոյի տրանսֆերը 50 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում Պաուլինյոն մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։