09.07.2018 09:28

Ջո Հարթը որոշել է հեռանալ «Մանչեսթեր Սիթի»-ից

Ջո Հարթը որոշել է հեռանալ «Մանչեսթեր Սիթի»-ից

«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարթը ցանկանում է լքել ակումբը։ Այս մասին հաղորդում է Sportsmail-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Ջո Հարթը հայտնել է ակումբի ղեկավարությանը, որ մտադիր է հեռանալ «Մանչեսթեր Սիթի»-ից։ Հարթի պայմանագիրը «քաղաքաբնակներ»-ի հետ գործում է մինչև 2019 թվականի ամառը։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահը վարձավճարով նախ հանդես եկավ «Տորինո»-ում, հետո «Վեսթ Հեմ»-ում։