09.07.2018 11:00

«Արսենալի» խոշոր տրանսֆերը ձգձգվում է

«Արսենալի» խոշոր տրանսֆերը ձգձգվում է

«Արսենալը» դեռ չի կարողանում ձևակերպել «Սամպդորիայի» կիսապաշտպան Լուկաս Տորրեյրայի տեղափոխությունը:

Football Italia-ն գրում է, որ լոնդոնցիները ծրագրել էին 22-ամյա ֆուտբոլիստին ներկայացնել ԱԱ-2018-ում Ուրուգվայի հավաքականի ելույթների ավարտից հետո, սակայն առայժմ չեն կարողացել համաձայնեցնել անձնական պայմանագրի կետերը:

Այնուամենայնիվ, շատ մեծ է հավանականությունը, որ կողմերն առաջիկա օրերին պայմանավորվածության կհասնեն: Տորրեյրայի տրանսֆերի համար «Արսենալը» 30 միլիոն եվրո է վճարելու: