09.07.2018 11:30

Բրազիլիայի հավաքականին Ռիո դե Ժանեյրոյում ընդամենը 30 երկրպագու է դիմավորել

Բրազիլիայի հավաքականին Ռիո դե Ժանեյրոյում ընդամենը 30 երկրպագու է դիմավորել

Բրազիլիայի հավաքականը Մունդիալ-2018-ի քառորդ եզրափակչից դուրս մնալուց հետո Ռիո դե Ժանեյրո է ժամանել, որտեղ հարավամերիկացիներին 30 մարդ է դիմավորել:

Ֆուտբոլիստներից երկրպագուներին են մոտեցել միայն կիսապաշտպաններ Դուգլաս Կոստան և Ֆիլիպե Կոուտինյոն:

Նրանց, ինչպես և թիմի գլխավոր մարզիչ Տիտեին, երկրպագուները ջերմ են ողջունել:

Նեյմարը, ով ևս պետք է ազգային թիմի հետ ժամաներ Ռիո, ուղևորների շարքում չի նկատվել: