09.07.2018 10:24

Թուրքիայում մարդատար գնացքի աղետի հետևանքով կան զոհեր

Թուրքիայում մարդատար գնացքի աղետի հետևանքով կան զոհեր

Թուրքիայի հյուսիս-արևելքում մարդատար գնացքի մի քանի վագոններ դուրս են ընկել ռելսերից: Զոհվել է քսանչորս մարդ:

Ընդհանուր առմամբ՝ գնացքում եղել է 360 մարդ; Ռելսերից դուրս է ընկել վեց վագոն:

Գնացքը Բուլղարիայի սահմանակից Կապիկուլեից ուղևորվել է Ստամբուլ:

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն են եղել: Ինչպես հաղորդել է NTV հեռուստաալիքը, հորդառատ անձրևների պատճառով երկաթուղագծերի հիմնահողը լրիվ քշվել-տարվել է:

CNN Turk հեռուստաալիքն, իր հերթին, տեղեկացնում է, որ աղետի պատճառը կարող է լինել կամրջի փլուզումը վատ եղանակի պատճառով:

Փոխանցում է BBC-ն: