10.07.2018 12:01

Բրիտանացի նախարարը «Նովիչոկով» թունավորված կնոջ մահը կապում է Ռուսաստանի հետ

Բրիտանացի նախարարը «Նովիչոկով» թունավորված կնոջ մահը կապում է Ռուսաստանի հետ

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Գևին Ուիլյամսոնը հայտարարել է, որ Ռուսաստանը, հնարավոր է, առնչություն ունի Ուիլթշիր կոմսությունում «Նովիչոկով» թունավորման նոր դեպքին: Մինչ այդ բրիտանական կառավարությունն Էյմսբերիում երկու բրիտանացիների թունավորումն ուղղակիորեն չէր կապել Ռուսաստանի հետ:

«Իրականությունն այն է, որ Ռուսաստանը հարձակում է գորել բրիտանական հողի վրա, ինչը հանգեցրել է Բրիտանիայի հպատակի մահվան»,- հուլիսի 9-ին խորհրդարանում հայտարարել է Ուիլյամսոնը: Նրա խոսքով՝ Բրիտանիան ակնկալում է, որ ամբողջ աշխարհը, Լոնդոնի հետ միասին, կդատապարտի այդ հանցագործությունը:

Ռուսաստանը հերքում է երկու բրիտանացիների թունավորմանն իր առնչությունը, ինչը հանգեցրել է նրանցից մեկի՝ 44-ամյա կնոջ մահվանը: Մոսկվան հերքում է նաև 2018 թ. մարտին ՀԳՎ նախկին սպա Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորմանն իր առնչությունը: Մինչդեռ Ուիլյամսոնն այն ժամանակ էլ մեղադրել էր Ռուսաստանին և Մոսկվային առաջարկել էր «կորչել գնալ ու սսկվել»: Սկրիպալների թունավորմանը ՌԴ-ի առնչության մասին հայտարարել էր նաև վարչապետ Թերեզա Մեյը:

Փոխանցում է BBC-ն: