10.07.2018 12:50

ՀՔԾ-ն կսպասի մինչ հուլիսի 25-ը Քոչարյանին հարցաքննելու համար. Արմենպրես

ՀՔԾ-ն կսպասի մինչ հուլիսի 25-ը  Քոչարյանին հարցաքննելու համար. Արմենպրես

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի խոսքով իրենք կսպասեն հուլիսի 25-ին՝ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու համար: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Խաչատրյանն ասել է, որ Հայաստանից բացակայող Քոչարյանը երկրում կլինի միայն հուլիսի 25-ին:

Ինչ վերաբերում է նրան տեսազանգով հարցաքննելուն, ապա Սասուն Խաչատրյանը նշել է, որ դա նախատեսված չէ Քրեական դատավարության օրենսգրքով:

«Վկային հարցաքննության կանչելու, վկային հարցաքննելու ընթացակարգերը հստակ սահմանափակված են Քրեական դատավարության օրենսգրքով: Տեսակապով, տեսազանգով, որևէ այլ եղանակով հարցաքննության տարբերակ նախատեսված չէ օրենսգրքով»,- ասել է ՀՔԾ պետը: