10.07.2018 13:29

Փորձագետ. Պուտին-Թրամփ բանակցությունները կստվերեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Փորձագետ. Պուտին-Թրամփ բանակցությունները կստվերեն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

ԱՄՆ և ՌԴ առաջնորդների՝ հուլիսի 16-ին Հելսինկիում նախատեսված բանակցությունները կարող են իրենց կարևորությամբ ստվերել այս շաբաթ կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որը բոլոր հնարավորություններն ունի դառնալու «մեկ մարդու ներկայացում»՝ անկանխատեսելի Դոնալդ Թրամփի, կարծում են РИА Новости-ի կողմից հարցված փորձագետները:

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը Բրյուսելում տեղի կունենա հուլիսի 11-12-ին: Դրանից մի քանի օր անց Հելսինկիում կկայանա ռուսաստանա-ամերիկյան գագաթնաժողովը:

«Պետք է ասել, որ Թրամփի նվիրվածությունը ՆԱՏՕ-ին հստակ չէ, և դրանից ավելի կարևոր կարող է դառնալ նրա հանդիպումը Պուտինի հետ, և հուսանք, որ նրանք առաջընթաց կգրանցեն ՌՀՍ (Ռազմավարական հարձակողական սպառազինության) նոր պայմանագրի երկարացման հարցում, կքննարկեն, թե ինչպես պահպանել և ամրապնդել միջին և փոքր հեռահարության հրթիռների վերաբերյալ պայմանագիրը, դրանք շատ կարևոր են,- ասել է Ջոզեֆ Գերսոնը ամերիկայան «Հանուն խաղաղության, զինաթափման և ընդհանուր անվտանդության. կազմակերպությունից:- Այդ մարդը (Դոնալդ Թրամփը) անկանխատեսելի  է, նրանից միշտ անկնկալ կարելի է սպասել»,- հավելել է նա՝ շեշտելով, որ «Թրամփի անկանխատեսելիությունը արտաքին և ռազմական քաղաքականության ասպարեզում համընդհանուր մեծ անկայունություն է ստեղծում»:

«Մենք գործ ունենք մի մարդու հետ, որը կապ չունի տրամաբանության հետ, կապ չունի դեմոկրատական արժեքների հետ, որը, ի վերջո, վտանգավոր է, նույնիսկ՝ ավելի վտանգավոր, քան ՆԱՏՕ-ն ինքը: Թրամփն ի վիճակի չէ ռազմավարական մտածողություն դրսևորել: Նրա գաղափարն այն է, որ Ամերիկան ամեն ինչից վեր է, նա հավատում է ամերիկյան միակողմանի գործողության բանաձևին, մենք դա տեսանք նրա կողմից Իրանի վերաբերյալ պայմանագրի խախտման ժամանակ»,- շեշտել է Գերսոնը:

Փոխանցում է ria.ru-ն: