10.07.2018 15:11

ԱՄՆ-ը ԵՄ-ի հետ նոր պլան է քննարկում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

ԱՄՆ-ը ԵՄ-ի հետ նոր պլան է քննարկում  Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ

ԱՄՆ-ը բանակցություններ է վարում եվրոպական երկրների հետ՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի փոխարեն՝ Իրանի միջուկային  ծրագրի վերաբերյալ նոր պլան մշակելու համար: Այդ մասին Sky News Arabia հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն, որ այսօր ժամանել է ԱՄԷ:

«Մենք հրաշալի հասկանում ենք, որ ԳՀՀԾ-ն Իրանի համար միջոց էր՝ ստանալու միջուկային զենք, ինչը մենք երբեք թույլ չենք տա: Մենք աշխատում ենք եվրոպացի գործընկերների հետ՝ Իրանի միջուկային ծրագիրը դադարեցնելու վերաբերյալ նոր պլան ստեղծելու ուղղությամբ: Իրանական ռեժիմը պետք է հստակ գիտակցի, որ տնտեսական վիճակը չի բարելավվի, քանի դեռ Թեհրանը չի հրաժարվել իր քաղաքականությունից: Մենք այնպես կանենք, որ ապահովենք այլ երկրների կողմից  Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների պահպանումը»,- հայտարարել է Փոմփեոն:

Փոխանցում է tass.ru-ն: