11.07.2018 11:30

Ռոնալդուն նամակով բացատրել է` ինչու որոշեց «Ռեալից» հեռանալ

Ռոնալդուն նամակով բացատրել է` ինչու որոշեց «Ռեալից» հեռանալ

Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Ռեալից» «Յուվենտուս»: Ֆուտբոլիստը նամակ է գրել, որը հրապարակվել է «Ռեալի» պաշտոնական կայքում:

«Այս տարիները «Ռեալում» ու Մադրիդում, հնարավոր է, ամենաերջանիկն էին իմ կյանքում: Երախտագիտության զգացում ունեմ ակումբի ու քաղաքի հանդեպ: Կարող եմ միայն շնորհակալություն հայտնել բոլորին սիրո ու նվիրվածության համար, որը ես այստեղ ստացել եմ:

Սակայն հավատում եմ այն բանին, որ եկել է ժամանակը կարիերայումս ու կյանքումս նոր փուլ սկսելու, դրա համար էլ «Ռեալին» խնդրեցի ընդունել տրանսֆերային առաջարկը: Ես խնդրում բոլորին, հատկապես իմ երկրպագուներին՝ հասկացեք ինձ:

Սրանք 9 հրաշալի, բացառիկ տարիներ էին ակումբում: Հիանալի, բայց դժվար ժամանակներ, քանի որ «Ռեալում» շատ բարձր պահանջներ են: Ես հաստատ գիտեմ, որ երբեք չեմ մոռանա, թե ինչպես էի այստեղ հաճույք ստանում ֆուտբոլից:

«Ռեալը» նվաճել է իմ սիրտը, ինչպես նաև ընտանիքիս անդամների սրտերը: Հենց դրա համար էլ հիմա, ինչպես երբեք նախկինում, ուզում եմ շնորհակալություն ասել ակումբին, նախագահին, տնօրեններին, կոլեգաներիս, բժիշկներին, ֆիզիոթերապևտերին ու «Ռեալի» մյուս հիանալի աշխատակիցներին: Անսահման երախտապարտ եմ երկրպագուներին ու իսպանական ֆուտբոլին:

Ես շատ եմ մտածել: Գիտեմ, որ ինձ համար եկել է նոր փուլի ժամանակը: Ես հեռանում եմ, բայց այս մարզաշապիկը, «Ռեալի» ու «Սանտյագո Բեռնաբեուի» զինանշանը միշտ ինձ համար կընկալվեն որպես ինչ-որ սեփական բան: Շնորհակալություն բոլորին: Եվ, ինչպես ես ասել էի 9 տարի առաջ՝ Hala Madrid!», - գրել է Ռոնալդուն: