11.07.2018 12:32

Ֆերնանդո Տորեսը տեղափոխվել է ճապոնական «Սագան Տոսու»

Ֆերնանդո Տորեսը տեղափոխվել է ճապոնական «Սագան Տոսու»

Հարձակվող Ֆերնանդո Տորեսը կարիերան կշարունակի ճապոնական «Սագան Տոսունում», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

- «Սագան Տոսուն» առաջիններից էր, որը հետաքրքրվեց իմ ծառայություններով և համոզեց տեղափոխվել: Կարծում եմ` Ճոպոնիան ու տեղի առաջնությունը հիանալի փորձ կլինեն ինձ համար: Ակումբը վստահ է, որ ես կկարողանամ օգնել թիմին լինել առաջատարների ցանկում: Եվրոպայից առաջարկներ ունեի, բայց կարծում եմ, որ այնտեղ ամեն ինչ արել եմ, ինչ պետք է անեի,- նշել է Տորեսը: