12.07.2018 10:00

Պաշտոնական. Ռիյադ Մահրեզը տեղափոխվել է «Ման. Սիթի»

Պաշտոնական. Ռիյադ Մահրեզը տեղափոխվել է «Ման. Սիթի»

«Լեսթերի» կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում»: 27-ամյա ալժիրցին իր նոր ակումբի հետ ստորագրել է հինգ տարով նախատեսված պայմանագիր: «Քաղաքայինների» կազմում Մահրեզը կխաղա 26 համարի մարզաշապիկով: Այս մասին հաղորդում է մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը:

«Ես շատ ուրախ եմ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության համար: Այս թիմը հիանալի ֆուտբոլ է խաղում Պեպ Գվարդիոլայի ղեկավարությամբ: «Ման. Սիթիին» հետևելը հաճելի էր անգամ կողքից: Գվարդիոլան հարձակվողական ֆուտբոլի փիլիսոփայությունն է դավանում, ինչն իդեալական համապատասխանում է ինձ: Նախորդ մրցաշրջանում թիմը գերազանց հանդես եկավ: «Մանչեսթեր Սիթին» փոխում է անգլիական ֆուտբոլը, իսկ ես ուզում եմ լինել այս թիմի մասնիկը», - ասել է Մահրեզը: