12.07.2018 11:30

Տոտտին՝ Մունդիալ-2018-ի մասնակից հավաքականների մասին

Տոտտին՝ Մունդիալ-2018-ի մասնակից հավաքականների մասին

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրանչեսկո Տոտտին հայտնել է, որ Ռուսաստանի հավաքականն իրեն տպավորել է ԱԱ-2018-ում:

«Աշխարհի առաջնությունը նման մեծ իրադարձության համար ըստ արժանվույն է կազմակերպված:

Ինձ զարմացրեց Ռուսաստանի հավաքականը, որը փլեյ-օֆֆից դուրս թողեց Իսպանիայի թիմին և անցավ ճանապարհը, որը քչերը կարող էին կանխատեսել», - «Ռոմա»-ի նախկին ավագի խոսքերն է փոխանցում ТАСС-ը:

Լեգենդար իտալացին նաև ասել է, որ Մունդիալի ժամանակ երկրպագել է Բրազիլիայի և Բելգիայի հավաքականներին: