12.07.2018 12:00

Marca-ն յուրահատուկ կերպով է հրաժեշտ տվել Ռոնալդուին

Marca-ն յուրահատուկ կերպով է հրաժեշտ տվել Ռոնալդուին

Իսպանական Marca պարբերականն օրիգինալ կերպով է հրաժեշտ տվել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, ով «Ռեալ»-ից տեղափոխվել է «Յուվենթուս»: 

Հեղինակավոր ամսագրի շապիկին պատկերված է պորտուգալացու այն լուսանկարը, որում նա «մկրատ հարվածով» գրավում է «Յուվենթուս»-ի դարպասը:

Լուսանկարին շրջապատում են այն ակումբների տարբերանշանները, որոնց «Ոսկե գնդակ»-ի հնգակի դափնեկիրը 451 գոլ է խփել «արքայական» ակումբի կազմում: