12.07.2018 00:48

Մունդիալ-2018. Խորվաթիան հաղթեց Անգլիային ու դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Մունդիալ-2018. Խորվաթիան հաղթեց Անգլիային ու դուրս եկավ եզրափակիչ (տեսանյութ)

Մունդիալ-2018-ի կիսաեզրափակչում «Լուժնիկի» մարզադաշտում միմյանց հետ մրցեցին Խորվաթիայի ու Անգլիայի հավաքականները:

Խաղի մեկնարկից 5 րոպե անց անգլիացիների պաշտպան Կիերան Տրիպյեն տուգանայինից կատարած շքեղ հարվածով առաջ մղեց իր թիմին: 68-րդ րոպեին պատասխան գնդակը խփեց խորվաթների վինգեր Իվան Պերիշիչը: Հիմնական ժամանակում այլևս գոլեր չեղան ու խաղն տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:

Լրացուցիչ ժամանակի 109-րդ րոպեին խորվաթների հարձակվող Մարիո Մանջուկիչը հաղթական գոլի հեղինակ դարձավ ու իր ընտրանուն դուրս բերեց եզրափակիչ:

Հիշեցնենք, որ եզրափակչում Խորվաթիան ուժերը կչափի Ֆրանսիայի հետ:

ԽՈՐՎԱԹԻԱ-ԱՆԳԼԻԱ

2-1 (0-1)

 

 

0-1՝ Կիրան Տրիպիեր 5՛, 1-1՝ Իվան Պերիշիչ 68՛, 2-1՝ Մարիո Մանջուկիչ 109՛

 

ԽՈՐՎԱԹԻԱ. 23.Դանիել Սուբաշիչ, 2.Շիմե Վրսալկո, 3.Իվան Ստրինիչ (22.Յոսիպ Պիվարիչ, 95), 6.Դեյան Լովրեն, 21.Դոմագոյ Վիդա, 7.Իվան Ռակիտիչ, 10.Լուկա Մոդրիչ (19.Միլան Բադել, 119), 11.Մարսելո Բրոզովիչ, 4.Իվան Պերիշիչ, 17.Մարիո Մանջուկիչ (5.Վեդրան Չորլուկա, 115), 18.Անտե Ռեբիչ (9.Անդրեյ Կրամարիչ, 101)

ԱՆԳԼԻԱ. 1.Ջորդան Պիկֆորդ, 2.Կայլ Ուոլքեր (11.Ջեյմի Վարդի, 112), 5.Ջոն Ստոնզ, 6.Հարի Մագուայր, 12.Կիրան Տրիպիեր, 18.Էշլի Յանգ (3.Դանի Ռոուզ, 91), 7.Ջեսի Լինգարդ, 8.Ջորդան Հենդերսոն (4.Էրիկ Դիեր, 97), 20.Դելե Ալի, 9.Հարի Քեյն, 10.Ռահիմ Ստերլինգ (19.Մարկուս Ռաշֆորդ, 74)

 

Զգուշացում՝ Մարիո Մանջուկիչ 48՛ (Խ), Անտե Ռեբիչ 96՛ (Խ), Կայլ Ուոլքեր 54՛ (Ա) ; Մրցավար՝ Ջունեյտ Չակիր (Թուրքիա)

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

55

ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ %

45

22 (7)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

11 (1)

23

ՏՈՒԳԱՆՔ

14

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3