12.07.2018 13:13

ՆԱՏՕ-ն Մակեդոնիային բանակցությունների է հրավիրում՝ դաշինք մտնելու հարցով

ՆԱՏՕ-ն Մակեդոնիային բանակցությունների է հրավիրում՝ դաշինք մտնելու հարցով

ՆԱՏՕ-ի երկրների առաջնորդները հուլիսի 11-ին պաշտոնապես Մակեդոնիային դաշինքի կազմ մտնելու վերաբերյալ բանակցությունների են հրավիրել: Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Մակեդոնիայի և Հունաստանի կառավարությունները պայմանավորվածություն են ձեռք բերել նախկին հարավսլավական հանրապետության անվանափոխության վերաբերյալ:

Դաշինքի կազմի մեջ ընդգրկվելու վերաբերյալ բանակցությունները ՆԱՏՕ-ում նոր երկիր ընդունելու գործընթացի վերջին փուլն են: Վերջնական ընդունումը նույնպես կատարվում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, իսկ այդ միջոցառումները տեղի են ունենում երկու տարին մեկ, ուստի ամենալավատեսկան կանխատեսումներով՝ Մակեդոնիան դաշինքի կազմ կընդունվի 2020 թ.: Ավելի իրատեսական հաշվարկներով՝ 2022-ին:

Մակեդոնիան վաղուց էր ձգտում ՆԱՏՕ, և երկրներից շատերը պատրաստ էին նրան հրավիրել դեռ տասը տարի առաջ, սակայն Հունաստանը խոչընդոտում էր դրան երկրի անվանման պատճառով:

Փոխանցում է BBC-ն: