12.07.2018 14:38

A-234 թույնի նվազագույն չափաքանակը բավարար է մահացու թունավորման համար

A-234 թույնի նվազագույն չափաքանակը բավարար է մահացու թունավորման համար

Նյարդակաթվածահարող նյութը, որը կապում են Անգլիայում չորս մարդու թունավորման հետ, կարող է տեղափոխված լինել շրթներկի տուփի մեծության տարայով, այնուհետև հերիք է՝ ընդամենը մեկ անգամ շունչ քաշել, կամ այն հայտնվի մաշկի վրա՝ թունավորվելու համար,  Euronews հեռուստատեսությանը տված հարցազրույցում ենթադրել է ռուսաստանցի գիտնական, բարձր թունավորվածության քիմգործակալների մշակողներից մեկը՝ Վլադիմիր Ուգլյովը:

«Այդ նյութը՝ A-234-ը, շատ կայուն է. (փողոցային պայմաններում) անձրևը կարող է լվանալ այն,  կարող է ցնդել արևի տակ: Բայց դա չի հանգեցնի նրա քայքայման»,- նշել է 72-ամյա գիտնականը:

Ուգլյովի խոսքով՝ A-234 նյութի նվազագույն չափաբաժինը՝ 2-3 մգ, բավարար է մահացու թունավորման համար: Այդ չափաբաժինը 10 անգամ թեթև է ջրի կաթիլից:

Թունավորումների գործով հետաքննությունը շարունակվում է: Մեծ Բրիտանիայի ՆԳՆ ղեկավար Սաջիդ Ջավիդը Ռուսաստանին մեղադրել է նրանում, որ նա Մեծ Բրիտանիան օգտագործում է որպես թունավոր նյութերի «աղբանոց»: Էյմսբերիում թունավորումից հետո նա Ռուսաստանին կոչ է արել պարզաբանել, թե «ինչ է այնտեղ տեղի ունեցել»:

Մոսկվան հերքում է թունավորումների երկու միջադեպերին իր առնչությունը:

Փոխանցում է euronews-ը: