12.07.2018 19:01

Սերժ Սարգսյանի եղբայրն ու Միքայել Հարությունյանը միջպետական հետախուզման մեջ են

Սերժ Սարգսյանի եղբայրն ու Միքայել Հարությունյանը միջպետական հետախուզման մեջ են

Մարտի 1-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ինչպես նաև Սերժ Սարգսյանի եղբայր Լյովա Սարգսյանը և վերջինիս դուստրը՝ Անի Սարգսյանը, որոնք մեղադրվում են ապօրինի հարստացման համար, գտնվում են միջպետական հետախուզման մեջ։

Ոստիկանությունից «Ազատությանը» փոխանցել են, որ սա վերաբերում է ԱՊՀ երկրներին, և այժմ քննարկվում է նրանց նկատմամբ նաև միջազգային հետախուզում հայտարարելու հարցը։